««Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,- սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որեւէ դեպքում չի կարող դառնալ, եւ որ ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է:
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Արցախը բարեհաջող կերպով հանձնել են, ԱԳ փոշեծծիչի վարկը մարել են եւ «ապագաները ապահովել»։
Հիմա թերեւս մի փոքրիկ հարց է մնացել ՔՊ-ի համար՝ Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, պետռեգիստրով հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից եւ ապրել գոհ ու երջանիկ»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար