Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Հայաստանի Հանարապետությունը ետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։
ՄԻՏՔ․am-ի հարցին, թե ինչու է ետ կանչվել՝ Ալեն Սիմոնյանը նախ չհասկացավ հարցը, ապա ասաց, թե բացարձակապես տեղյակ չէ, առաջին անգամ է լսում նման բան, իսկ եթե տեղեկացված չէ, ապա չի էլ կարող մեկնաբանել։ Ոչ միայն մեր, այլև բազմաթիվ լրագրողների հավաստումները, թե այդ մասին բազմաթիվ գրառումներ կան վերջին օրերին, նաև՝ իմ կողմից, ֆեյսբուքյան իմ էջում, միևնույն է ԱԺ նախագահը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել կամ՝ պատասխանել, երբ տեղեկացված չէ։
Բաց մի թողեք
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով. Փաշինյան
Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ․ Փաշինյանն օրը կրկին սկսել է սաղմոսով
Արամ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ – ՆԳ նախարարի տեղակալ