Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է մեսենջերում նվերների հայտնվելու մասին։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ նվերները «հիանալի միջոց են սիրելիներին շնորհավորելու կարևոր իրադարձությունների կապակցությամբ»։
Նա ասել է, որ նվեր ստացած օգտատերը կարող է այն ամրացնել իր պրոֆիլում կամ վաճառել՝ ստանալու մեսենջերի ներքին արժույթը՝ «աստղեր» (Telegram Stars):
Դուրովը նաև նշել է, որ ավելի ուշ թարմացումների շրջանակներում մինչև այս տարվա վերջ նվերները կարող են վերածվել NFT-ի։






Բաց մի թողեք
ՔՊ-ականները սրտիկ անել են սովորում․ Լուսանկար
Ուղիղ․ Մայր Տաճարում կիրակնօրյա պատարագ է. Ի՞նչ տեղի կունենա այսօր․ Տեսանյութ
Վարդի թերթիկներով սիրելի կոկտեյլը․ Սեյրան Օհանյանի կինը լուսանկար է հրապարակել