Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի ձորում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի սկզբնամասում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 40 մ գլորվել ձորակը և բռնկվել․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է 03։43-ին, մարվել՝ 03։56-ին։ Ավտոմեքենան այրվել է։







Բաց մի թողեք
Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև
Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ