Հոկտեմբերի 17-ին ողբերգական ավոտթվար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Toyota Camry» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Toyota»-ի վարորդի ինքնազգացողության վատացումը՝ ավտոմեքենան վարելու ընթացքում, ինչի հետևանքով նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է շինության պատին:






Բաց մի թողեք
Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև
Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ