Պարզվում է, ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ընդունել է մի շարք իշխանական քարոզիչների, որոնց անվանել է կարծիք ձևավորողներ:
«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու եւ արդյունավետ քննարկման համար»,- նշել է Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա էին Ստյոպա Սաֆարյանը, Ռոման Բաղդասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, լրագրող Նանե Արզումանյանը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, Հարություն Մկրտչյանը, և այլք: Նաև ոմն Դիանա Մարտիրոսյանը, ով վիրավորել էր լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանին ու Անի Գևորգյանին, վերջիններս դատական հայց են ներկայացրել նրա դեմ:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել