Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում «Ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ոստիկանական գվարդիան անմիջականորեն կմասնակցի՞ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։
Նա նշեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։
«Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, մեր պետական համակարգում մարմինների գործառույթները պետք է լինեն չկրկնվող, եզակի, որոնք, այո, փոխլրացնող էֆեկտով կարող են ավելի արդյունավետ պրակտիկա ձևավորել։
Հաշվի առնելով մեր քննարկումները՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ ռեժիմում փոփոխություն ենք կատարել հատկապես ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով և նախատեսել ենք, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կարող է ստանալ և կատարել։ Ընդ որում՝ պահպանել ենք այն նույն հրամանատարական շղթան, ինչը տրամաբանական է ունենալ ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակներում»,- ընդգծեց Սարգսյանը։
Բաց մի թողեք
Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն․ Ավինյանը՝ վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի մասին
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը. Լուսանկարներ