Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել։
Դեպքը տեղի է ունեցել Անկարայի արվարձաններից մեկում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան սոցցանցի իր էջում հայտնել է հարձակման մասին և տեղեկացրել, որ կան զոհեր և վիրավորներ:
Թուրքական լրատվամիջոցները միաժամանակ հայտնել են պայթյունների և կրակոցների մասին։ Դեպքի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր, շտապօգնության մեքենաներ և հրշեջներ։
Ընկերության աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք:
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան