22/11/2024

Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն է. Լուսանկար

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, բեռնատար գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում Քաղսի գյուղի 1-ին թաղամասում՝ երկաթուղային գծանցումի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գնացքավարի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը Քաղսի գյուղի դպրոցի նախկին տնօրենն է:

Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն է. Shamshyan