Նախորդիվ նշել ենք, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2023թ․ ֆինանսական աղբյուրների, ծախսերի, գույքի մասին հաշվետվությունը։ Գուցե պետությունից թաքցնելու բա՞ն ունի։ Նախկին նախարարի այս օրինազանցությունն էլ ստիպել էր ԿԿՀ-ին արձանագրություն կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ։
«Ազդարար» հարթակից տեղեկանում ենք, որ ԿԿՀ-ի արձանագրությանը հետեւել է նոր զարգացում՝ կուսակցության պաշտոնատար անձ Վ․Օսկանյանի նկատմամբ ԿԿՀ որոշմամբ կիրառվել է վարչական տույժ 50 հազար դրամի չափով՝ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով ու ժամկետում չհրապարակելու, ԿԿՀ չներկայացնելու համար։ Նախկին նախարարին ԿԿՀ-ն բացի վարչական տույժ կիրառելու մասին ծանուցելուց նաև նախազգուշացրել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության վերաբերյալ՝ խախտումը 30-օրյա ժամկետում չվերացնելու պարագայում։
Նշենք, որ ՀՀ իշխանություններից «թաքնվող» նախկին նախարարը ԿԿՀ չէր ներկայացրել նաև կուսակցության 2022 թվականի հաշվետվությունը, ԿԿՀ-ն էլ վերջինիս նկատմամբ նորից կիրառել էր վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։
«Համախմբում»-ը, հիշեցնենք, ստեղծվեց 2016-ին, ապրիլյան քառօրյայից հետո, 2017 թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին։ Ըստ պետռեգիստրի վերջին տվյալներով՝ դրա 100 տոկոս շահառուն նախկին նախարարն է, որը ժամանակ առ ժամանակ «վերլուծական» ժանրի տեսաուղերձներ է հրապարակում ու հորդորում իշխանությանն անել կամ չանել այս կամ այն բանը։
Օրերս էլ իր ֆեյսբուքյան հերթական «լայվում» Արցախի հայության վերադարձի իրավունքներով զբաղվող նախկին նախարարը իշխանությանը հերթական մեղադրանքներն է հնչեցրել՝ այդ իրավունքները իր օրինակով չհետապնդելու համար։ Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ վերջին նախագահն է Արցախ պետության լուծարման հրամանագիրը ստորագրել, «բանալիները» հանձնել Ալիևին ու աճապարել Հայաստան։
Ի դեպ, Օսկանյանի հետևորդներից մեկն այսպես է արձագանքել ՀՀ օրենսդրությունն արհամարհող ու տույժի ենթարկվող նախկին նախարարի «լայվին»․ «Ալիևը համաձայն է արցախցիների վերադարձին միայն այն դեպքում, եթե Հայաստանն էլ համաձայնվի 90-ականներին հեռացած ադրբեջանցիներին հետ ընդունել: Կարծում եք պետք է Հայաստանը համաձայնվի՞: Դա է խնդիրը: Բացի դրանից, արցախցիները չեն համաձայնվի վերադառնալ Ալիևի պայմաններով՝ այսինքն, ինտեգրվեն, դառնան ադրբեջանի քաղաքացիներ, ծառայեն Ադրբեջանի բանակում և այլն»:
Օսկանյանը պոպուլիզմով զբաղվելուց բացի թերևս մեկումեջ էլ պետք է ականջալուր լինի իր հետեւորդների հուշումերին։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել