Նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը (վարորդը՝ Մ. Ղ, ծնված 1991 թ.), այնուհետև վերջինս բախվել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է. առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:







Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ոգևորվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ելույթներից
«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին»․ ՆԳՆ
Արտակարգ դեպք՝ Երևանում. Բագրևանդ թաղամասից օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն