Ուրուգվայում կիրակի կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ձախ ընդդիմության թեկնածու Յամանդու Օրսին («Լայն ճակատ» կուսակցություն, Frente Amplio), հայտնում է Bloomberg-ը։
Օրսին, որը պատմության նախկին ուսուցիչ է, 2015-ից 2024 թվականներին եղել է Կանելոնես դեպարտամենտի քաղաքապետը: Քարոզարշավի ընթացքում նրան աջակցում էր Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով իր համեստ ապրելակերպի համար ստացել էր «աշխարհի ամենաաղքատ նախագահը» մականունը:
Քվեաթերթիկների ավելի քան 98%-ի հաշվարկից հետո Օրսին հավաքել է ձայների 49,8%-ը, իսկ նրա մրցակիցը՝ իշխող Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն՝ 45,9%-ը։
«Ես դառնալու եմ նախագահ, ով կստեղծի ավելի ինտեգրված հասարակություն և երկիր, որտեղ ոչ ոք երբեք ետ չի մնա տնտեսապես, սոցիալապես և քաղաքականապես», – խոստացել է Օրսին:
Դելգադոն ընդունել է ընտրություններում իր պարտությունը. Նախագահ Լուիս Լակալ Պուն արդեն շնորհավորել է Օրսիին հաղթանակի կապակցությամբ՝ ընտրություններն անվանելով «ժողովրդավարական և խաղաղ»:
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից