«Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հովանավորչության նոր ձեւ է հասունացել ՔՊ-ի օրոք։
Դիցուք՝ պաշտոնական աղբյուրներից օրաթերթը պարզեց, որ սննդամթերքի կոնկրետ տեսակների ու ճյուղերի մագնատ դարձած Երեմյանները, թերեւս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օբյեկտիվ հսկողությունից խուսափելու համար, գտել են «հանճարեղ» լուծում, այն է` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ վերջերս աշխատանքից ազատված ղեկավար Արմեն Հայրապետյանի կնոջը` Լուսինե Հակոբյանին, ընդունել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում աշխատանքի, որի արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի ընտանիք արդեն աշխատավարձ է մուտք գործում։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Լուսինե Հակոբյանը, ըստ իր հայտարարագրի տվյալների համադրության, Երեմյանների ՍՊԸ-ում աշխատել է հենց ամուսնու վերջին պաշտոնի օրոք, եւ ոչ թե մինչեւ պաշտոնին նշանակվելը։ Նկատենք նաեւ, որ Հայրապետյանի կինը մի քանի տարի է աշխատում է սննդից տրամագծորեն հեռու ոլորտում` ՀԴՄ սարքերի սպասարկմամբ եւ վաճառքով զբաղվող «Իննթեք» ՍՊԸ-ում»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»