Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո համացանցի ակտիվ օգտատերերը սկսեցին հումորներ անել, թե պատգամավորը մանդատից չի հրաժարվում՝ իր վարկերի պատճառով, որ չզրկվի աշխատավարձից, կարողանա վարկերը փակել։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգեւավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։
Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից:
Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»