«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նրա փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հավանաբար հունվար ամսին դատախազը կմտնի ԱԺ, կդիմի Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, դրանից հետո վերջինիս կկալանավորեն կամ տնային կալանքի կենթարկեն:
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողներին ասաց. «Հրապարակումներին ծանոթ չեմ: Ենթադրում եմ՝ դատախազն ԱԺ կգա ու Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար կդիմի հայտնի գործի շրջանակում, որը վերաբերում էր մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն կամ չգիտեմ ինչ գործին, որը կար մինչ վարչապետի՝ Աղազարյանին մանդատից հրաժարվելու մասին խնդրանքը: Այդ գործը ամիսների վաղեմություն ունի»:


Բաց մի թողեք
Տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը
Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել». Տեսանյութ
Այս աղջիկա դեպքում չեմ հասկանում՝ ընդհանրապես մտերիմ մարդիկ չկա՞ն, որ իրեն արգելեն խոսել ու գրել