Այսօր մեծագույն գիտնական, Հայաստանի ու հայ ժողովրդի պարծանք, երջանկահիշատակ Պարիս Հերունու ծննդյան օրն է: Շնորհավորանքներս …
Նրա կյանքի թերևս մեծագույն գործը Արագածոտնի մարզի Օրգովի մոտ նոր ու ժամանակակից դիտակի կառուցումն է, որ ինչպես ինքն է պատմել նաև ինձ, մեր հանդիպում – զրույցների ժամանակ, կարող էր փոխարինել և ատոմակայանին, և աշխարհի ամենահզորների հետ քայլ անել: Դրա արտոնագիրը ժամանակին ցանկացել են գնել շատ երկրներ, սակայն Պարիս Հերունին հրաժարվել է ու կառուցել Հայաստանում: Ցավոք, չի գնահատվել ու այսօր էլ չի շահագործվում:
Ժամանակին, ևս երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանի հետ այցելեցինք դիտակի կայան, Պարիս Հերունին ներկայացրեց, գործարարը խոստացավ հովանավորել, որ շահագործվի, այսօր երկուսն էլ մեզ հետ չեն, իսկ դիտակը լքված է …
Իսկ Պարիս Հերունին միայն գիտությամբ չէր, որ զբաղվում էր՝ Փարիզից Հայաստան ներգաղթելուց հետո, նա նաև շարունակում էր իր հոր գործը և մեծապես զբաղվում էր Հայաստանի պատմությամբ ու Սիսիանի մերձակայքում Քարահունջի դիտակների ուսումնասիրմամբ, որով ցանկանում էր քայլ գցել Մեծ Բրիտանիայի համանունի հետ:
Ահա Պարիս Հերունու մասին պատմող հետաքրքիր տեսանյութ, վայելեք, հիշենք ու գնահատենք, որ արժանի լինենք …
Սիմոն Սարգսյան; Ֆեյսբուք

Բաց մի թողեք
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը
Դպրոցների և բուհերի դասաժամերի գրաֆիկը կփոխվի՞․ COP17-ի պատճառով աշակերտներն ու ուսանողները որքա՞ն կմնան տանը
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է