ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։
«Հրապարակը» գրում է․ «Պատճառ չկա։ Ուղղակի երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար եմ դուրս գալիս։ Ես համարյա 30 տարվա ծառայության ստաժ ունեմ, որոշել եմ դուրս գալ։ Այս պահին ես դրա իրավունքն ունեմ»։
Նյութատեխնիկական ապահովության, թիկունքի պետի ձեր պաշտոնի հետ կապված որեւէ խնդիր չկա՞։ «Ոչ, իհարկե՝ ոչ»: Հավելենք, որ առաջիկայում պաշտոնից, ամենայն հավանականությամբ, կազատվի նաեւ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, իսկ հունվարից հեռանալու է նաեւ ՊՆ շինվարչության ղեկավար Վահագն Ստեփանյանը։ Ասում են՝ նա արդեն իրերն է հավաքում։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար