ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը՝ մեջբերելով ասույթը. «Պատուհանը բացելիս մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում», ինչին ի պատասխան՝ արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են մեր երկրում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ:
Հանդիպման ավարտին վերահաստատվել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը:
Բաց մի թողեք
Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնարար