Վրաստանում ռուս զբոսաշրջիկ է սպանվել, երկու կասկածյալ կալանավորվել է.
Այս մասին հայտնում է Arbat Media-ն։
Քննությամբ պարզվել է, որ հանցագործները հունվարի 5-ին թալանել են Զուգդիդիից Մեստիա լեռնադահուկային հանգստավայր մեկնող ամուսնական զույգին, հափշտակել նրանց բջջային հեռախոսները և կրակել տղամարդու վրա։
Հանցագործության ապացույցները կոծկելու համար հանգուցյալի դին նետել են գետը։
Ձերբակալվածները 33 և 39 տարեկան են։ Նրանց սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Բաց մի թողեք
Արաղչիի պահանջը ԵՄ-ից և ՄԱԿ-ից
ՆԱՏՕ-ի ստաժորը ձերբակալվել է Բելգիայում՝ օտարերկրյա լրտեսության դավադրության մեղադրանքով
«Առանց ինձ կսնանկանաք». Թրամփը հագել է «Թրամփ 2028» գլխարկն ու կատակել նախագահական 4-րդ ժամկետի մասին