Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում առևտրով զբաղվող երկրորդ կարգի հաշմանդամ որդուն ոստիկանները ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը:
Ահազանգին անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից սկսվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին կատարած ստուգայցի ժամանակ հայտնաբերել են, որ նշված անձը զբաղվում է ապօրինի առևտրով:
Վերջինս խոչընդոտել է վերոհիշյալ աշխատակիցների գործողություններին, ուստի հասարակական կարգ ապահովելու համար հրավիրվել են ոստիկանության ծառայողներ: Նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, մտել է բեռնատար ավտոմեքենայի տակ, խոչընդոտել ավտոմեքենայի տեղաշարժին, ուստի ենթարկվել է վարչական ձերբակալման և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից ուսումնասիրվել են նաև տեսագրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել:
Բաց մի թողեք
Խուզարկությունից հետո 2 անձ կալանավորվել է
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն