«Իրականում ՆԳՆ ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնել։
Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած՝ ոստիկանությունն արդեն «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր» և իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա ֆիքսել էինք, ես անձամբ գոնե գիտեի, որ պետք է իրականացնեն այդ ձերբակալությունը։ Եվ ես այն մեքենայում էի, որը հետո տեղափոխեցին ոստիկանության բաժին, հենց դրա համար, որովհետև շատ լավ գիտեի, որ այդ մեքենան պիտի տանեն ոստիկանության բաժին ու այնտեղ գտնվող մարդկանց պետք է ձերբակալեն»,- նշեց Արսեն Բաբայանը։
Արսեն Բաբայանը մանրամասնեց նաև, որ ձերբակաալելիս իրեն ասել են՝ իբրև ապօրինի զ ենք կրելու կասկածանքով։
«Ճանապարհին, երբ գրառում արի, որ ինձ ձերբակալել են, հավանաբար, այդ օպերացիան իրակնացնողը զանգ ստացավ, և երբ հասանք Քրեական ոստիկանության Երևանի ստորաբաժանում, ինձ դռան մոտ հայտնեցին՝ իբր ինձ չեն ձերբակալել»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան