Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի։ Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Ալիևի սանձարձակ ելույթից հետո, Հայաստանի իշխանության արձագանքն առավել քան կանխատեսելի էր:
Հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է այնպիսի փակուղային իրավիճակում, որ իշխանության այլ պատասխան, թերևս, հնարավոր չէր ակնկալել:
Ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ(պրոֆեսոր Արման Գրիգորյանի ակադեմիական հարցազրույցը, Վահե Հովհաննիսյանի ռացիոնալ գրառումները) ու նաև՝ ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը», «Մայր Հայաստանը» ու թող անհամեստ չհնչի՝ մեր կուսակցությունը:
Առանց կշտամբանքի ու հանդիմանության, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞ւր է խորհրդարանական կամ տիտղոսային ընդդիմությունը, որը կարգավիճակի բերումով՝ պարտավոր էր ներկայացնել այլընտրանքային բովանդակություն:
Ստանդարտ ու էպատաժային մի քանի արձագանքից բացի՝ քաղաքական լռություն, կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն:
Հետո շարունակ բողոքում են, թե արտախորհրդարանական ուժերը ձգտում են իրենց փոխարինել ԱԺ-ում՝ դա ներկայացնելով որպես «մեծագույն մեղք»:
Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի: Բայց որպեսզի գործող իշխանության դեմ ձևավորվի քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա, առաջին հերթին՝ պետք է ձևավորվի նոր որակի ընդդիմություն՝ երկրի զարգացման ռացիոնալ տեսլականով, այլընտրանքային բովանդակությամբ:
Այս դժվարին առաքելության իրականացումը մեկնարկել է, հուսանք՝ անխուսափելի շոշափելի արդյունքի հեռանկարով»։


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ