22/11/2024

Գյումրիում քույրեր են դանակահարվել. երիտասարդ աղջիկների կյանքին վտանգ է սպառնում

Այսօր՝ մարտի 24-ին, Գյումրիում երիտասարդ քույրեր են դանակահարվել: Նախնական տեղեկություններով, 27 և 33 տարեկան աղջիկներն Անի թաղամասի բնակիչներ են:

Ժամը 15:00-ի սահմաններում նրանից մեկը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգության միջոցով, մյուսը՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

Աղջիկները ԲԿ են ընդունվել մարմինների տարբեր հատվածներում առկա կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց՝ երկուսն էլ վիրահատվել են:

«Աղջիկներից մեկի մոտ առկա էր որովայնի թափանցող վնասվածք, բարակ աղիների տարբեր հատվածների վնասում, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկ, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր։ Մյուսի մոտ կային աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի վնասվածքներ, դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր»,- ասաց Խաչատրյանը:

Վիրահատությունից հետո նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, մյուսին տեղափոխել են պալատ: Ներկա պահին քույրերի կյանքին դեռ վտանգ է սպառնում: