«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Փակել են Մարտական եղբայրություն միաբանության յութուբյան ալիքը:
Պաշտոնական պատճառը` իբր հեյթ սփիչ են գտել մեջը:
Մեղմ ասած, կասկածելի է, որ Հայաստանով մեկ հեյթ սփիչը կենտրոնացած էր մեր ալիքում: Մանավանդ, որ ոճային առումով մենք միշտ փորձել ենք պահել մեզ գռեհիկ դրսևորումներից դուրս` ներքին թե արտաքին քաղաքականությանն անդրադառնալիս:
Պետք է ենթադրել, որ ենթարկվել ենք ինչ որ մեկի կազմակերպված ռեփորթի` ներսից թե դրսից, դժվար է ասել էս պահին:
Չի բացառվում, որ նույն փորձն արվի նաև ֆեյսբուքի մեր էջի հետ:
Մեր էջերին հետևողներին, խորհուրդ կտամ, գրվել մեր տելեգրամ ալիքին: Կփորձենք այսուհետ կենտրոնացնել մեր ուժերը նաև տելեգրամի ուղղությամբ` խուսփելու համար նման իրավիճակներից»։
Բաց մի թողեք
ԱԺ ընդդիմությունը կողմ կքվեարկի՞ ՔՊ նախագծին
Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը․ Փաստաբան
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել