10/03/2025

Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. վարորդը հոսպտալացվել է. Լուսանկար

Մարտի 2-ին, ժամը 00:29-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի մոտ 107-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպտալացվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:52-ին, մարվել՝ 01:00-ին: Այրվել է ավտոմեքենան:

Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. վարորդը հոսպտալացվել է