Ինչպես հայտնի է, Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով:
«Փաստ» օրաթերթը գրում է. Որպես պատճառաբանություն նշվեց տեխնիկականը, այն է՝ հանձնաժողովում նախատեսված ժամկետում չեն հասցրել կազմակերպել քննարկումն ու քվեարկությունը, որպեսզի հարցը ներառվեր խորհրդի օրակարգ:
Սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» այս թեմայից, և հետագայում նախագիծը ԱԺ քննարկման չի ներկայացվի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմք են ծառայել ներկա աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունները:
Այսինքն, ստացվում է, որ «Եվրաքվե» անունով նախաձեռնությունը հիսուն հազարից ավելի քաղաքացիների ապակողմնորոշել է, ստացել նրանց ստորագրությունը, իսկ իշխանությունները «ոտքի վրա» նախագիծն ուղարկել են խորհրդարան՝ նույնիսկ մի քիչ չհամբերելով՝ հասկանալու աշխարհաքաղաքական զարգացումները՝ մասնավորաբար կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ:
Ուշագրավ է, որ նման նախաձեռնության հեղինակները հիմա էլ «Եվրադաշինք» անունով ուզում են ստանալ գյումրեցիների քվեն՝ ավագանու առաջիկա ընտրություններում:






Բաց մի թողեք
Ինչ կարգի, ինչով վարակված ցորեն է Ղազախստանից Ադրբեջանով ներկրվում Հայաստան
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները