Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դառնալու է «Ժառանգության» ղեկավար, այսինքն՝ այս կուսակցությունը պետք է դառնար ցատկահարթակ Թաթոյանի քաղաքական հայտի համար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ, չնայած իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել, ամեն ինչ իրականում «ըստ պլանի» չի ընթացել: Բանն այն է, որ «Ժառանգության» շատ անդամներ, այդ թվում՝ ղեկավար կազմից, իրենց կուսակցության հետ կապված նման զարգացումների մասին տեղեկացել են մամուլից և դժգոհություն են արտահայտել, թե ինչու է իրենց թիկունքում այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, թեման առկախվել է:
Կային տեղեկություններ, որ բանակցություններ են ընթացել նաև ՀԱԿ-ի հետ, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, դրանք ևս արդյունք չեն տվել:
Փաստացի, առաջիկայում ակտիվ քաղաքականություն մտնելու համար Թաթոյանին մնացել է «պլան Բ-ն», այն է՝ ստեղծել սեփական կուսակցությունը, եթե առաջիկա կարճ ժամանակաընթացքում որևէ այլ քաղաքական ուժի հետ հնարավոր չլինի պայնանավորվածություն ձեռք բերել:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում