Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։25-ի սահմաններում Գյուլբենկյան-Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Škoda», «Toyota» և «Сhevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները, տարածքը սահմանազատել են պարեկները, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքի փոխանցմամբ՝ «Škoda»-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում և վարորդը ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկ է, ով գողության ահազանգով մեկնել է դեպքի վայր ու նախաքննության ընթացքում պարզվելու է՝ արդյոք նա կարմիր լույսի առկայությամբ է փորձել հատել խաչմերուկը, թե՝ ոչ։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար