Հանրային խորհրդի անդամ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ասել է. «Առաջարկում եմ դադարեցնել խորհրդարանի նիստերի հեռարձակումները. նրանք տարածում են ատելություն, ցածր մշակույթ»:
«ՉԻ». Բա ինչի՞ մենակ խորհրդարանի նիստերի հեռարձակումը: Միանգամից առաջարկեք բոլոր սոցցանցերը. ինչ ասես, որ չեն տարածում: Հեռուստատեսությունը, ռադիոն. դրանք էլ են մուխանաթ: Իսկ կառավարության նիստե՞րը: Շատ ռաբիզ, ցածր մշակույթ է:
Բայց ամենաճիշտը կլինի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով մեր իշխանավորներին ու ընդդիմադիրներին արգելվեր խոսել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տանն են: Այ, այնտեղ ինչքան ուզում են, թող ատելություն տարածեն ու նորաձև կրթվեն:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար