Հունիսի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։
Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Ամուսնու գործողությունների հետևանքով կինը բացել է մեքենայի դուռը և դուրս նետվել, ինչի հետևանքով կյանքից հեռացել է. Լուսանկար
Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները
Ձկնաբուծարանները ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնել են 18.5 մլն դրամի վնասը