Ջանս սրթսրթաց․ Մարդս 21-րդ դարում թվաբանությւոն ա դարձել, լրահոսում է, որ այսօր Ստամբուլում ուկրաինական և ռուսական կողմերը պայմանավորվել են 6000-ը 6000-ի դիմաց զոհերի դիերը փոխանակեն։
Պատկերացնում եք, 6000 ռուս, նույնքան ուկրաինացի, թեկուզ չեքեն, ինգուշ, յակուտ, միևնույն է մարդ, ում ծնվելիս ուրախացել են, մեծացել է, երազանքներ ուներ, գուցե նաև ընտանիք, սակայն Պուտինի աշխարհաքաղաքական խաղերի համար 1 դիակ է 6000-ից մեկը։
Միթե մարդկայն կյանքը դարձավ թվաբանություն, շտուկ ․․․ Էս ուր հասանք ․․․
Ու էլի աչքիս առաջ եկավ Էմիլիա պերես ֆիլմի պատմությունը, տղամարդը հազարավոր մարդկանց է սպանում պատերազմում, հետո զղջում է, սեռը փոխում, դառնում Էմիլիա Պերես ու սկսում բարեգործություն անել, ժամանակին թաղած դիակները հանել տալ, մաքրել, վերադարձնել ընտանիքիներին, որ գերեզման ունենան, երբեմնի թալանի ու նարկոբիզնեսի գումարից տալ ու ընտանիքները համբուրում են ձեռքերը, իսկ մահանալուց հետո բոլորը ցուցանակներ են պարզում, թե բոլոր Էմիլիա Պերես ենք ու սգում են, գնում թափորի ետևից։
Սիմոն Սարգսյան; Ֆեյսբուք






Բաց մի թողեք
Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ՝ որևէ գերտերության հետ
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…