Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուշադիր կարդացի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ որպես ինձ համար ղեկավար կարգադրագիր։ Խորհուրդն ինձ ու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր մյուս զավակներին հորդորում է «լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը:
Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության»։ Խոստանում եմ անշեղորեն կատարել այս հորդորը և ուժերիս գերլարումով խուսափել հիասթափությունից (ինչը հեշտ չէ): Բայց մի կարևոր կետ կա, որը, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. ո՞ւմ հետ ես պետք է լինեմ «միաբան ու միասնական»։
Օրինակ՝ ն. փաշինյանի ու գնել սարգսյանի՞, որոնք իրենց հռչակում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, բայց հայհոյում ու զրպարտում են իմ Եկեղեցու նվիրապետներին։ Ինչպե՞ս պետք է որոշեմ՝ ո՞ւմ հետ լինել «միաբան ու միասնական»։
Արդյո՞ք ժամանակը չէր վերջապես խոսելու նաև չար ծառի չար պտուղները մերժելու մասին, այլ ոչ թե բարին ու չարը «միաբանության» նույն պարկում դասդասելու մասին։ Չգիտեմ»:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի