«Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթուղթ, ըստ որի՝ Ազգային ժողովը «Նաիրիան» ՓԲԸ-ից երկկողմանի հաստատված փաստաթղթերով գնել է՝ 3. հակատարիքային քսուք աչքի համար 4. տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար 5. տուփ՝ սպիտակ ծաղիկներով:
Այս գնումների համար Ազգային ժողովը պետբյուջեի միջոցներից վճարել է 66.750 ՀՀ դրամ: Գումարը, անշուշտ, մեծ չէ, բայց անհասկանալի է, թե Ազգային ժողովի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուք, ով է այն օգտագործում, կամ ում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակատարիքային քսուքը նվիրել: Սա արդեն անգամ զավեշտալի չէ: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ այդ գնումն իրականացվել է եւ որպես նվեր փոխանցվել է պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, նշելով, որ դիվանագիտական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնատար անձին է այն նվիրվել:
«Ձեր կողմից հիշատակված գնումը, այո, իրականացվել է։ Եվ, ինչպես ընդունված է դիվանագիտական արարողակարգում, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ փոխանակվում են նվերներով, ու այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Հակառակը՝ պետք է ուշադրություն դարձնենք, որ այն հայկական արտադրության է, ու այս ճանապարհով նաեւ նպաստում ենք հայկական արտադրության բրենդների ճանաչելիության բարձրացմանը։ Տարբեր առիթներով նմանատիպ հայկական արտադրության տարբեր նվերներ ենք տալիս: Օրինակ՝ հայկական չրեր, խմիչքներ, շարֆեր. սա էլ դրանցից հերթականն է ու արտառոց ոչինչ չկա», – նշել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։
Ալեն Սիմոնյանը պետականը սեփական միջոցների հետ է խառնել եւ չի տալիս հաշվետվություն, թե ինչ է արել հակատարիքային քսուքները եւ ինչու է դրանք գնել պետբյուջեի միջոցներից, սակայն նա եռանդով քննադատում է նախկին կոռումպացված համակարգը՝ չխուսափելով անձամբ դառնալ կասկածելի գնումների եւ կոռուպցիոն գործարքների օբյեկտ. ասվածի վկայությունը հրապարակված փաստաթղթերն են»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իրեն առնչվող «Ժողովուրդ» օրաթերթի նոր հրապարակմանը:
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դարի բացահայտումները։ Թզբեհից և Գյումրու երեխաների համար «Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում է արել, որ Ալեն Սիմոնյանը 66.750 դրամի կոսմետիկ երիտասարդացնող քսուքներ է գնել և նվիրել ինչ-որ մեկին։
Մի երկու իրենց ԶԼՄ անվանող կայք էլ արտատպել է։ Հետո էլ մի քանի դեգեներատներ, իրենց ֆեյքերով տակը գրառում անելով, փորձել են դա որպես կոռուպցիա ներկայացնել, իսկ նորմալ մարդիկ ծիծաղում են նյութի վրա, բայց թեման կա։ Սա է մեր ազատ ԶԼՄ-ների որակը, ընդդիմադիրների ասելիքը և քուջուջի արդյունքը։ Կոշիկներիցս դուրս եկան և մտան այստեղ՝ պարզելու, թե որ պատվիրակության ղեկավարին կամ նրա կնոջը ես՝ որպես խորհրդարանի ղեկավար, հայկական արտադրության ինչ քսուք եմ նվիրել, ում ինչ հայկական չիր եմ նվիրել կամ Գյումրիում բնակվող կոնկրետ որ բալիկին ինչ խաղալիք։
Բայց, վստահ եմ, ինձ իմանալով՝ «Ժողովուրդ» թերթի սեփականատերը գիտի, որ ամեն իմ անուն տալը անպատասխան չի մնացել, և թող շարունակի հետաքրքրվել գնումներով։
Հիմա թող կենտրոնանա, թե որքան թրաշվելու օճառ և ածելի եմ գնել կամ հաշվի առնելով որոշ պատգամավորների դահլիճից փախչելու հմտությունները և արագությունը՝ որքան զուգարանի թուղթ է գնել ԱԺ-ն»,- գրել է Սիմոնյանը։
Բաց մի թողեք
Աստծուց կրա՞կ եք ուզում` է՞լ ինչ անի, որ իրեն չընտրեն, որ ինքը ազատվի այդ գերությունից
Իշխանությունը «խփել» է գլխներին, մոռացել են իրենց լրագրողական անցյալը
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը