Վրաստանի գյուղատնտեսության նախարարը հունիսի 6-ին պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար:
Այցը, սակայն, ըստ «Ազատության», տեղի չի ունեցել: Նախարարությունից տեղեկացրել են՝ վրացական կողմից հունիսի 5-ին Պապոյանի հետ են կապվել, ներողություն խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են:
Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրվա վերջում Աժ-ում հայտարարել էր, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է