Թշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։
Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում մերժել հավատ և քրիստոնեական բարոյականություն չունեցող դավաճանի ազգակործան, սրբապիղծ օրակարգը, լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մայր Աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում ինքներս կլինենք պաշտպանության առաջին շարքերում:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում






Բաց մի թողեք
Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից. Արագածոտնի թեմի առաջնորդի խոսքը կալանավայրից
Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացաց ևս փշրվել է․ Մարտիրոսյան
Բնակչության 0.2 տոկոսը կազմող քաղաքական այս հոսանքը փորձում է իրագործել դարակազմիկ ծրագրեր