ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր էջում անդրադարձել է իր վարորդի մասնակցությամբ միջադեպին, որն արձանագրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար.
կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:
Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նախարարը:
Նշենք՝ Իոաննիսյանն արձանագրել էր, որ Ավանեսյանի վարորդ ներկայացած անձը մեքենայի առջևի նստատեղին տեղափոխում էր երեխայի:

Բաց մի թողեք
Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան
Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…
Ի՞նչ էին կենսգիշերին փնտրում հիվանդանոցներում ստուգողները