Հունիսի 10-ին՝ ժամը 11:12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։
«Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Գիշերը հրկիզել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը. Լուսանկար
Քիմ Քարդաշյանին 1 եվրո փոխհատուցում է շնորհվել 9 միլիոն եվրո արժողությամբ զարդերի կողոպուտից հետո
Մի աղջիկ ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր»-ի կամրջի տակ հարաբերություն են առաջարկել, փնտրում են ոմն «Էրոյի»