Վերջին շաբաթներին տարածաշրջանը փոթորկվում է։ Կան տարբեր սցենարներ․ եթե կոնֆլիկտը մեծացավ՝ դրանում այլ դերակատարներ կարող են ներառվել, սակայն գուցե դրան չհասնի։
Շատերն են կանխատեսում, որ արդեն երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք, իսկ կոնֆլիկտի ընդլայնման պարագայում մեծ է միջուկային պատերազմի հավանականությունը։ Իրանի դեմ հարվածները տարիներով էին պատրաստվում, սակայն Իրանը խորքային պետություն է և կարող է դիմադրել, իսկ երբ կոնֆլիկտը փոխադարձ ինքնաոչնչացման սցենար է ստանում՝ հայտնվում են բանակցողներ և սկսում են բանակցել։
«ՓաստԻնֆոյի» եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքագետ, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։
Բանախոսի դիտարկմամբ, որ իրանա-իսրայելական բախումները պետք է դիտարկել աշխարհի մեծ վերաբաժանման համատեքստում։ Աշխարհը վաղուց փոփոխվել է և այն, ինչ մենք տեսնում ենք դա միաբևեռ աշխարհակարգից բազմաբևեռին՝ կոնֆլիկտների գնով փոխակերպման գործընթաց է։ Իսկ Իրանը աշխարհի վերաձևման առաջնագծում է կռվում և խորքային հետևում բավականաչափ դաշնակիցներ ունի։
Անդրադառնալով գլոբալ դերակատարների միջև հարաբերություններին, քաղաքագետը նշում է, որ գլոբալ դերակատարների բանակցությունները և պայմանավորվածությունները հաճախ որոշում են փոքրերի ճակատագիրը։ Եթե որոշվի, որ աշխարհի վերաբաժանման արդյունքում Հայաստանը լինելու է արևմտյան կամ ռուսական ազդեցության գոտի, բնականաբար, Հայաստանը լինելու է այդպիսին։ Վատթարագույնն այն է, որ Հայաստանը չլինի որևիցե կետում, այլ լինի մրցակցության ասպարեզ։ Դա նշանակում է, որ Հայաստանը անընդհատ օգտագործվելու է տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից՝ այստեղ տարբեր գործողություններ իրականացնելու համար։ Իսկ Ն․ Փաշինյանի՝ Թուրքիա այցելությունը կարող է մեզ համար հերթական ցավոտ զիջումների լինի և գնա հերթական կապիտուլյացիոն ակտը ստորագրի։
«Ներքին անհամաձայնությունները խորքային են։ Այս իրավիճակում Եկեղեցին կարող է դառնալ այն հարթակը, որի պատերի ներքո կարող ենք հավաքվել։ Գուցե «Աշխարհազորի» հրավիրման ժամանակն է, որպեսզի հավաքվենք և այս իրավիճակից դուրս գանք։ Սա մեր պայքարի վերջին բաստիոնն է։ Եկեղեցու նկատմամբ հարձակումը պետք է դիտարկենք որպես անձնական հարձակում»,- եզրափակում է Խ․ Գալստյանը։
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը