16/10/2025

Միջպետական ճանապարհներին զուգարաններ սարքեք․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ստադիոնում համերգ լսելը նման է հակագազով ծաղկից հոտ քաշելուն։ Գոնե հեռադիտակ վերցրեք, որ 56-ամյա Ջենիֆեր Լոպեսի բարեմասնությունները կարողանաք տեսնել։

Լոպեսով տուրիզմ զարգացնողներ, միջպետական ճանապարհներին զուգարաններ սարքեք, որ տուրիստները բնական կարիքները հոգալու համար ստիպված չլինեն ճանապարհին գտնվող գազալցակայաններ մտնել»։