Իջևանում գործող «Իջ գրանդ տեքստիլ օպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցների բողոքի ցույցի հետքերով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Դատախազությունից հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպառնալիքը զենքով), ինչպես նաև 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործություն բռնությամբ) և 335 -րդ հոդվածի 1-ին մասով (Շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը):
Հիշեցնենք՝ օրեր շարունակ հնդիկ աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել: Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի մասին ու նշում, որ տնօրենն իրենց սպառնում է զենքով:

Բաց մի թողեք
Կրակել էր հարսանիքի ժամանակ
Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ
Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել