Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը․
«Ինչ ու ինչքան է պետք հասկանալու համար մի պարզ ճշմարտություն, որ խաղաղություն բերում է, ոչ թե ամեն գնով խաղաղություն բերող իշխանությունը, այլ պատերազմի պատրաստ պատերազմի իշխանությունը:
Աշխարհում միջուկային պատերազմ չկա և չի եղել դեռ միայն մեկ ուժով՝ միջուկային զենք ունեցողները զսպում են միմյանց միայն այն ուժով, որ պատրաստ են փոխադարձ ոչնչացման: Դա է խաղաղության ֆորմուլան, դա կոչվում է փոխզսպման քաղաքականություն:
Եթե որևէ՝ կուզեք արևմտյան, կուզեք արևելյան, կուզեք ասիական պետության իշխանություն խոսի նրա մասին, որ պատերազմի պատրաստ չէ և ուզում է խաղաղություն ունենալ իր երկրի նկատմամբ բոլոր հնարավոր և անհնար նկրտումներն ունեցողի հետ, ապա այդ երկրի ողջ իշխանությունը հավետ կմոռանա իր քաղաքական գոյության մասին, էլ չասեմ քաղաքական ապագան:
Կմոռանա որովհետև ունի մեկ և անբեկանելի պարտականություն, որը ոչ թե խաղաղության քարոզ անելն է այլ պատերազմի պատրաստ լինելը: Եթե պատրաստ չէ, նշանակում է չի արել անհրաժեշտը պատերազմը զսպելու համար, եթե չի արել ուրեմն կամ պետք է գնա և թույլ տա, որ գան նրանք, ովքեր դա ունակ են անել, եթե դա էլ չի արել, ուրեմն արդեն անցել է հակառակորդի կողմը: Այլ ֆորմուլա աշխարհում չկա:
Ինչ ենք անում մենք: Զգու՞մ եք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը անում ենք բոլորովս: Գիտեք ինչո՞ւ բոլորովս, որովհետև այն ի սկզբանե չանելու փոխարեն «տնային աշխատանքի» քննարկումն ենք անում, վերլուծում, փորձում հասկանալ այդ դասը սովորելուց ու գրատախտակի մոտ պատասխանելուց հետո բավարար կստանանք, թե՞ անբավարար:
Մինչդեռ Ալիևը հանձնարարել է մի «տնային աշխատանք», որի իմաստն ու նպատակը, ոչ թե բավարար կամ անբավարար ստանալն է այլ առհասարակ դպրոցից հեռացնելը անկախ «տնային աշխատանքի» կատարողականից:
P.S. Հենց էսպես քննարկում էինք մեկ այլ տնային աշխատանք, որի անունն էր «Մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Հասկացեք, այս «տնային աշխատանք» կոչված անեստեզիան բուժման մասին չէ, այն անդամահատման մասին է»:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ