Հաշված օրեր անց նոր ուսումնական տարին կմեկնարկի:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ չնայած նախորդ տարվա հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանը Վայքում հայտարարում էր, որ Հայաստանում այլեւս դպրոցներ չեն փակվում, իրականում օպտիմալացման անվան տակ մեծ թվով դպրոցներ են փակվում մարզերում` Սյունիքում, Շիրակում, Լոռիում եւ այլուր: Հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցները փակելն է վտանգավոր ու աղետալի:
Ձորագյուղի միջնակարգ դպրոցի համակարգողը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դպրոցն անգամ տնօրեն չունի` կա համակարգող եւ տնօրենի պարտականությունները կատարող: Հարցին` ինչո՞ւ է դպրոցը հայտնվել փակման վտանգի առաջ, մեր զրուցակիցը նկատեց. «Այս տարի առաջին դասարան է գալու ընդամենը մեկ աշակերտ` տղա երեխա է: Երկրորդ եւ երրորդ դասարաններում նույնպես մեկական աշակերտներ են: Դպրոցում այս պահի դրությամբ սովորում է ընդամենը 24 աշակերտ, աշխատում է մոտ 15 ուսուցիչ»: Թե դպրոցը փակվելուց հետո այդ 24 երեխան որտեղ է շարունակելու կրթությունը, ասաց` տեղյակ չէ: Իսկ գյուղացիներից մեկը, որը դպրոցի աշակերտներից մեկի ծնողն է, մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցը ցանկանում են միավորել Դսեղի միջնակարգ դպրոցի հետ, երեխաները ստիպված պետք է ամեն օր կիլոմետրեր կտրեն, հասնեն կողքի գյուղ` կրթություն ստանալու:
Զրուցեցինք նաեւ մեկ այլ օպտիմալացվող դպրոցի` Շիրակի մարզի Հողմիկ գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակցի հետ, որն ասաց, որ թեպետ այս տարի ընդամենը վեց աշակերտ է դիմել առաջին դասարան, սակայն դպրոցն այս տարի չի փակվի, դպրոցում ուսանում է 30 աշակերտ, ինչը մերօրյա իրականության մեջ այնքան էլ վատ պատկեր չի համարվում:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար