Ինչո՞ւմ է այս իշխանությունների հարատեւության գաղտնիքը, այս հարցն է պտտվում օդում: Ինչպե՞ս է ստացվել, որ այսքան ավերածություններից, աղետներից հետո նրանք դեռ ունեն համակիրներ եւ հավակնում են անգամ 2026 թվականին վերարտադրվել` ընտրություններին ստանալով ՀՀ ընտրողների մեծամասնության ձայները:
Հրապարակ թերթը գրել է․ Ամեն մեկն, իհարկե, այս հարցի` իր պատասխանն ունի, սակայն դրանցից մեկը երեկ ակնառու կերպով մեզ ի ցույց դրվեց. ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանը կռիվ են տալիս յուրաքանչյուր ձայնի, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քվեի համար եւ հատկապես հայտնի անձանց են փորձում իրենց կողմը գրավել:
Տեսա՞ք` ի~նչ վիրտուոզ եղանակով իրենց ճամբար տարան հայտնի դերասանին` ապաքաղաքական Մկրտիչ Արզումանյանին: Ինչպես օգտվեցին ընդդիմադիրների պահվածքից եւ նրանց կողմից քննադատված դերասանին անմիջապես իրենց թեւի տակ քաշեցին:
Փոխարենը տեսեք, թե ինչպես է վարվում ընդդիմությունը` իշխանությունից պոկվող միավորների հետ: Անգամ նրանք, ովքեր մեկ օր ՔՊ-ի ու Փաշինյանի հետ ճանապարհ են գնացել, այլեւս երբեք հույս չեն կարող փայփայել, որ ընդդիմության ճամբարում իրենց համար տեղ կգտնվի:
Լինեն` ՔՊ-ից դուրս եկած պատգամավորներ, նախկին գլխավոր դատախազ, նախկին ոստիկանապետ, նախկին նախարար, թե նախկին ԱԱԾ տնօրեն: Իսկ ինչպե՞ս է փորձում իր շարքերն ամրացնել, իր համակիրների բանակը լրացնել ընդդիմությունը` ոչ մի կերպ:
Նրանք ոչ միայն իշխանամետ զանգվածի հետ չեն աշխատում` նրանց զոմբի ու ժեխ անվանելով, «զահլա» չունեն անգամ չեզոք մարդկանց հետ աշխատելու, նրանց համակրանքը շահելու:
Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց իրենց մեջ են թշնամիներ փնտրում, իրենց զինակիցներին վիրավորում եւ մղում «հակառակորդի ճամբար», որը սիրով ու գրկաբաց ընդունում է բոլորին:
Բաց մի թողեք
Ընդդեմ ու հօգուտ Նիկոլի դրսից միջամտությունը շատ ակտիվ է լինելու
Փաշինյանին որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց դեպքի օրը
2018-ից հետո արվեստի գրեթե բոլոր ճյուղերը սկսել են գրաքննության ենթարկվել