Դոհայի արաբա-իսլամական գագաթնաժողովին մասնակցել է նաև Պակիստանի վարչապետ Շարիֆը:
Turkiye պարբերականը ներկայացրել է նրա ելույթի հիմնական թեզերը, որ ընդհանուր գծերով հանգում են հետևյալին. «Միայն քաղաքական հայտարարություններով Իսրայելին կանգնեցնել հնարավոր չէ, ժամանակն է, որ իսլամական աշխարհը խոսքից անցնի գործի»:
Պակիստանի վարչապետն առաջարկել է ստեղծել «իսլամական հատուկ նշանակության զորախումբ, որպեսզի վերահսկողություն հաստատի Գազայում և Հորդանանի արևմտյան ափի պաղեստինյան տարածքներում»:
Ընդսմին, նա պնդել է, որ Իսրայելը «պետք է վերադառնա 1967 թվականի սահմաններին»:
Բաքվի լրատվամիջոցներն իրենց հերթին համառոտ ներկայացրել են գագաթնաժողովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ելույթը:
Նա, Իսրայելի հասցեին որևէ քննադատություն թույլ չտալով հանդերձ՝ պաղեստինյան խնդրի կարգավորումը պայմանավորել է «երկու պետություն» սկզբունքի գործնական կիրառման հետ:
Բաքուն առաջին անգամ չէ, որ նման տեսակետ է հնչեցնում, Ադրբեջանը Պաղեստինը ճանաչել է, դիվանագիտական ներկայացուցչություն ունի Ռամալայում:
Ուշագրավն այս փուլում այն է, որ Ադրբեջանի երկու ռազմավարական գործընկերները՝ Թուրքիան և Պակիստանը, փաստացի հակաիսրայելական ռազմական դաշինք ձևավորելու ուղղությամբ, կարծես, գործնական քայլերի մտադրություն են դրսևորում:
Բարդ է ասել, թե իրավիճակի առարկայական սրացման դեպքում Ալիևը ի՞նչ որոշում կընդունի: Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Սելջուկ Բայրաքտարը Բաքվից ուղևորվել է Շուշի, որպեսզի հանդիպի այնտեղ «թաքնված» Ալիևին:
Բաց մի թողեք
Իլհամ Ալիևը՝ «վախկոտ», սարսափում է ընդդիմության «նույնիսկ 5 րոպե տևող միջոցառումներից»
ԱՄԷ-ի նախագահն Իլհամ Ալիևին իր պահանջներն է ներկայացրել
Պուտինը սպառնում է․ Ռուսաստանը ոչ միայն «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր, այլև ոչ ռազմավարական միջուկային զենք կգործադրի