Ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 և 50 շենքերի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս։
Աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Արդեն 3-4 օր է, ինչ խմելու ջուրն անխնա հոսում է։ Զանգահարել ենք Դավիթաշենի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից, ոչ մի դրական պատասխան։ Էն հայտնի առակի՝ «կարապի, խեցգետնի, գայլաձկան» օրն են ընկել։
Մեկը մեկի վրա են գցում, իսկ ջուրը անխնա կորում է։ Լցվում է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի բակ։ Արդեն հասել է մյուս դպրոց ու մանկապարտեզ, ոնց որ ջրվեժում լինես։ Սիրտներս ցավում է, բայց ճար չունենք։


Բաց մի թողեք
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ
Բաքվում՝ կեղծ դատավարությանը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման