15/10/2025

Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կալանքը մեղմացվել է

ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, դատարանն այսօր փոխել է`կիրառելով վարչական հսկողություն, համակցված` բացակայելու արգելքով:

Տեղեկացանք, որ մեղմացվել է նաեւ գործով անցնող կնոջ` Տաթեւիկի խափանման միջոցը, կիրառվել է ավելի մեղմ միջոց։

Ի դեպ, մեզ նաեւ ասացին, որ գործն առաջիկայում դատարան կմտնի։

Նշենք, որ մեղադրանքն առաջադրելուց օրեր առաջ Ռազմիկ Մկրտչյանը պաշտոնից հրաժարական տվեց, որը զբաղեցնում էր 2018֊ից, նա մշտապես հայտնվել է սկանդալային պատմություններում։

Ամիսներ առաջ Տ.Մակարյանին իր ընկերների հետ ծեծելուց հետո նա կալանավորվեց, կարճ ժամանակ անց` ՔՊ-ականին դատարանն ազատեց բանտային կալանքից։