Ծափաթաղում անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի մարմինը առավոտյան բերել են Ծափաթաղի իրենց տուն:
Տիգրան Օգանեսովին հուղարկավորել են:
Փոքրիկի հուղարկավորությունից հետո գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու և ընտանիքում ապրող մյուս երեխաների ապագայի հարցը:
Բացի երեքամյա տղայից, ընտանիքն ունի ևս երեք երեխա. ըստ համայնքի բնակիչների՝ երեքն էլ առողջական խնդիրներով։ Բացի այդ, տանն ապրում են նաև երեխայի հորաքրոջ երեխանրեը՝ դարձյալ առողջական խնդիրներով:
Հանձնաժողովի նիստի ընթացքում երեխաների խնամակալության հարցն է քննարկվելու, ռիսկերի գնահատումից ու մյուս աշխատանքներից հետո պետք է որոշվի, թե մյուս չորս երեխաները, որտեղ և ում հետ են շարունակելու ապրել։
Նշենք, որ փոքրիկ Տիգրանն ապրում էր ծնողների, տատ ու պապի, քույր-եղբայրների և հորաքրոջ՝ 6 հոգուց բաղկացած ընտանիքի հետ։
Փոքրիկը որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 27-ից. նրա մարմինը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:
Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով: Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):






Բաց մի թողեք
Հայտնաբերվել է որոնվող երիտասարդի մարմինը. Լուսանկար
Նոյեմբերի 5-ին Երևանում սպանված կինը նախարարություններից մեկի աշխատակից էր
Մանրամասներ Կոմիտասի «Երևան սիթի»-ի տանիքում բռնկված հրդեհից․ Լուսանկար