2026 թվականի սկզբին Եվրահանձնաժողովը (ԵՀ) կառաջարկի ռուսական նավթի ներմուծման լիակատար և մշտական արգելք դեպի Եվրամիություն, հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ նոր սահմանափակումները կնշանավորեն միության համար «էներգետիկ անկախության նոր դարաշրջանի սկիզբը»: ԵՄ երկրներն այժմ «անցում են հուսալի գործընկերներից մատակարարումների» և ավելացնում են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։
ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենն ասել է, որ ԵՀ-ն մտադիր է լիակատար արգելք սահմանել ռուսական նավթի գնումների վրա ոչ ուշ, քան 2027 թվականի վերջը:
Արգելքը գործնականում կվերաբերի միայն խողովակաշարային մատակարարումներին, քանի որ ԵՄ երկրների համար ռուսական նավթ գնելու արգելքն ուժի մեջ է 2022 թվականի վերջից՝ որպես պատժամիջոցների սահմանափակումների մաս:

Բաց մի թողեք
Ուկրաինան և Մոլդովան հունիսին ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցություններ են սկսելու
Ինչո՞ւ է ԵՄ-ն ստեղծում վերադարձի կենտրոններ միգրանտների համար, և ինչո՞ւ են դրանք այդքան վիճահարույց
Ինչպես են անօդաչու թռչող սարքերի ներխուժումները Եվրոպայում հազվադեպությունից վերածվել իրականության. Լուսանկարներ