26/12/2025

Բոլորիս մեջ կա Հայաստանի վերաբերյալ ուժեղ պատկերացումը, և միայն մենք կարող ենք այն իրական դարձնել

«Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր ուղերձ է հղել հայ ժողովրդին, որը փաստաբան Արամ Վարդևանյանը ընթերցեց հանրության առջև։

Կարապետյանը ընդգծել է, որ բոլորիս մեջ կա Հայաստանի վերաբերյալ ուժեղ պատկերացումը, և միայն մենք կարող ենք այն իրական դարձնել։

«Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն», – ասվում է ուղերձում։ Նա շեշտել է , որ պայքարը ունի բազմաթիվ դժվարություններ, սակայն համոզված է՝ որևէ դժվարություն չի կարող կանգնեցնել իրենց , եթե նպատակը երկրի ապահով ու ծաղկուն ապագան է։

Կարապետյանը հավելել է , որ շարժվում են վստահ քայլերով դեպի 2026 թվականը, որը պետք է դառնա հայ ժողովրդի վերածննդի սկիզբը։