Այսօր մեր երկիրը ցիկլոնի ազդեցության գոտում է, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց ձորում և Սյունիքում: Այսօր ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ միջին ինտենսիվությամբ, մնացած գոտիներում՝ թույլ:
Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն: Դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Այսպիսով, դեկտեմբերի 31-ի՝ հետկեսօրյա ժամերից, հունվարի 1-ին, 2-ին՝ մինչև կեսօր, Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, լույս 2-ի գիշերը և հունվարի 2-ի առավոտյան ժամերին:
Հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում:
Հունվարի 3-ին երկրի ամբողջ տարածքում տեղումները կդադարեն, և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ»,- ասաց նա:
Սուրենյանը նաև հավելեց. «Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կրկին զգալի կնվազի, մոտ 5-7 աստիճանով այս օրվա համեմատ։ Դեկտեմբերի 31–ից հունվարի 1–ն ընկած ժամանակահատվածում 8-10 աստիճանով կբարձրանա, որովհետև և ունենք հարավարևմտյան ցիկլոն, և ամպամածություն, և տեղումներ։
Բայց հունվարի 3–ից սկսած, երբ եղանակը կպարզվի, Հանրապետությունում կհաստատվի անտիցիկլոնային դաշտ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-10 աստիճանով, և հատկապես լեռնային շրջաններում արդեն կարձանագրենք բավականին ցածր ջերմաստիճաններ»։






Բաց մի թողեք
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից
Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները
Ինչ եղանակ է սպասվում հունվարին